Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մտավորականների միաբանության երթը դեպի ՌԴ դեսպանատուն

Մտավորականների միաբանության երթը դեպի ՌԴ դեսպանատուն
29.11.2020 | 17:26

Ազատության հրապարակից սկսվել է մտավորականների միաբանության երթը, նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և նրանց ձայնը հասցնել միջազգային կառույցներին: Ազատության հրապարակից նրանք քայլում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն: Երթի մասնակիցները զոհված և անհետ կորած անձանց նկարներ են պահում իրենց ձեռքերում:

Դիտվել է՝ 7076

Մեկնաբանություններ